«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարների, քանի որ այս պահին չի կարող նշանակել այն անձանց, ում ցանկանում է:

Փաշինյանը սպասում է, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունի ԼՀԿ-ի ներկայացրած օրենսդրական փոփոխությունը, որից հետո կկարողանա այդ պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց, քաղաքացիական անձանց:

Սպասվում է, որ այդ փոփոխությունը կընդունվի եւ ուժի մեջ կմտնի նոյեմբերի վերջին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում