Ստացվում է, որ Ազգային անվտանգության նախկին տնօրենը սպառնում է երկրի վարչապետին հանրայնացնել իր ունեցած գաղտնի ինֆորմացիան, որը, ընդ որում, կարող է պետության համար լուրջ հետևանքներ ունենալ։ Գաղտնիք չէ, որ նա ի պաշտոնե տիրապետել է հույժ գաղտնի ինֆորմացիայի, բայց անակնկալ է, որ նա պատրաստ է իր պաշտոնավարման ժամանակ ստացած տեղեկությունը օգտագործել որպես շանտաժի միջոց։ Ես վստահ չեմ, որ Վանցյանը Մոսկվայից հետ կգա, բայց այն, որ նա Հայաստան ոտք դնելու պես պիտի պատասխանատվության կանչվի` միանշանակ է։

Էս բոլոլայի մեջ երկրորդ կարևոր հանգամանքը, ԿԳԲ-ի Հայաստանյան գրասենյակի գործունեությունն է։
Մի բան ակնհայտ է, որ ԿԳԲ-ի որջը Հայաստանյում պիտի փակվի ու ինչքան շուտ էդքան լավ բոլորիս համար։ Իհարկե դա հեշտ չի, հաշվի առնելով ԿԳԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաների տնտեսական ու քաղաքական ազդեցությունը, բայց հաստատ է, որ եթե Նիկոլը գնա էդ քայլին կստանա ժողովրդի մեծամասնության հավանությունը։ Ռիսկ կա, որ Ամուլսարի վերաբերյալ որոշումից հետո (եթե այն ժողովրդի կարծիքին հակառակ լինի) դա անելը անհամեմատ կդժվարանա։ Այդ իսկ պատճառով պետք է ԿԳԲ-ի կազմաքանդմամ պրոցեսը սկսել հնարավորինս շուտ։ Զուգահեռաբար ստեղծելով ասենք ոստիկանության շրջանակներում Ազգային անվտանգության հարցերով զբաղվող կառույց։

Երրորդը կարևորը հարցը լյուստրացիան է, կամ գոնե մասնակի լյուստրացիան.

Վանեցյանի հնարավոր «քաղաքական» դաշտ մտնելու հարցն է։ Չգիտեմ, թե իր տեքստը էս անգամ ով էր գրել, բայց Էնքան կոմպրոմատ որ նա ունի, երևի Հայաստանում քչերը կունենան։ Էստեղ խնդիրը, ոչ այնքան քաղաքական ճանապարհով նրա քաղաքական դերի ազդեցությունն է ընդհանուր իրավիճակի վրա, որքան ռուսկան շահը սպասարկող և անազնիվ մեթոդների պատրաստ նոր առանցքի հարցը։ Ռուսաստանը փորձելու է անել այն ինչ չհաջողվեցի իրեն անել Կարեն Կարապետյանի միջոցով։
Ամբողջ ներուժը թե տնտեսական, թե քաղաքական, թե մեդիա, ծառայեցնելու են հինգերորդ շարասյունը միավորվելուն ու նոր օլիգարխիկ համակարգի ստեղծելու «ազգանվեր» գործին։ Ահա, թե ինչու է անհրաժեշտ հնարավորինս շուտ ընդունել լյուստրացիայի մասին օրենք և իրագործել այն։