SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գոռ Ղուկասյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով:

Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Գալստյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն