Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկությունում հետ է թողել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Goal.com-ը։

Մրցանակը ստացել էր Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

1․ Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 46

2․ Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»)՝ 38

3․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)՝ 36

4․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 26

5․ Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 23

6․ Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 17

7-8. Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»)՝ 16

7-8. Էդեն Ազար («Չելսի»/«Ռեալ»)՝ 16

9․ Մատեյս դե Լիգտ («Այաքս»/«Յուվենտուս»)՝ 9

10․ Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 5