ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն այցելել է Սիլիկոնային հովիտ: Նրան ուղեկցել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ավելի ուշ միացել է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը:

Սիլիկոնային հովտում ՀՀ վարչապետին ներկայացրել են թե շինությունների կառուցվածքը, թե բաժինները, թե տեխնոլոգիական, գրաֆիկական ու համակարգչային տարբեր լուծումներ:


Չլուսավորված սենյակներից մեկում ներկաներին կոչ արեցին չլուսանկարել, ինչին Փաշինյանն արձագանքեց կատակելով, թե կարելի է միայն «լայվ մտնել»:

Փաշինյանը հանդիպել է նաեւ Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ: