Կնոջը տեղում չեն հոսպիտալացրել: Հաշվի առնելով վիճակի ծանրությունը, նրան միանգամից տեղափոխել են Երևան:

Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր մի երիտասարդ կին լուսամուտները մաքրելիս ընկել է 5-րդ հարկից:

Լուրը հաստատեցին Մասիս ԲԿ-ից, հավելելով, որ կինն ունեցել է բավականին շատ ու ծանր վնասվածքներ և նրան միանգամից տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 10։20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքում:

 Ոստիկանները պարզել են, որ կինը նույն շենքի բնակիչ 32-ամյա Լ․Դ․-ն է, տան հարսը: