Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վարորդներից Նորայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի մասն էլ անջատվել է ավտոմեքենայից: