Նյու Յորքի հայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է՝ «մենք խնդիր չունենք որևէ մեկին բանտ նստեցնելու, խնդիր ունենք կարգուկանոն հաստատելու երկրում»: «Եղել են դեպքեր, մարդկանց ասել ենք՝ էս կարգի խնդիր կա, բերեք, օրինակ, վերականգնեք պետությանը պատճառած վնասը: Ասենք, ենթադրենք, 50 մլն դոլարի վնաս եք տվել երկրին, վերականգնեք: Ասել են՝ չէ, ի՞նչ եք ասում, էդքան փող չունենք, կարանք մաքսիմում մի 500 հազար դոլար վերականգնենք: Հենց իմացել են ձերբակալվում են, ասել են՝ կբերենք, 100 մլն դոլար կվերականգնենք.... է՜, ուշ ա արդեն»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը: