«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը կոնկրետ գործով այլևս միջազգային տնտեսական դատարանում (ICSID) չի ներկայացնում ՀՀ շահերը։

Խոսքը վերաբերում է սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործին, որով ICSID-ում ՀՀ շահերը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի թեթև ձեռքով ներկայացնում էր «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությունը։

Սկսած 2017 թվականից՝ ՀՀ շահերը միջազգային դատարանում ներկայացնում են «Կոնցեռն դիալոգ» ընկերության երեք փաստաբան։ Առաջինը և բյուջեից 1 ժամը 250 դոլար վարձատրվողը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն էր, ապա 1 ժամը 200 դոլար վարձատրվող արդեն արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանն ու Լիլիթ Կարապետյանը։

Նրանք, վերջապես, հեռացվել են այս գործից, քանի որ աբսուրդ էր, որ ներկա կառավարությունը շարունակում էր միլիոններ վճարել Քոչարյանի փաստաբանին ու նրա ընկերներին՝ նախկին նախագահի եղբոր մասնակցությամբ, հովանավորչությամբ տեղի ունեցած մի թալանի գործը միջազգային դատարանում արդարացնելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: