«Վարչապետն այդ մասին խոսել է. գոհ չի եղել աշխատանքից ու, բնականաբար, որոշում է կայացրել: Որոշումն ամբողջովին գտնվում է վարչապետի լիազորության տիրույթում»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ ԱԱԾ նախկին տնօրենը կարո՞ղ էր հովանավորչությամբ զբաղվել, արձագանքել է. «Եթե էդպիսի բաներ լինեն, իրավապահները կզբաղվեն ու հարցի պատասխանն իրենք կտան»: