Այսօր լրագորղների հետ ճեպազրույցում պատասխանելով դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանի հրաժարականը կապում են Դավիթ Սանասարյանի գործի հետ, ի՞նչ կարծիք ունի, ասաց. «Համարում եմ դա մտացածին և ընդհանրապես չեմ կարծում, որ որևէ կապ կա»:

Մյուս հարցին՝ շուտով սկսվելու է Դավիթ Սանասարյանի դատավարությունը, Դուք պատրա՞ստ եք այնտեղ ներկայանալ, անհրաժեշտության դեպքում ցուցմունք տալ, նախարարը պատասխանեց. «Ես, որպես ՀՀ-ի օրինապաշտ քաղաքացի, պատրաստ եմ կատարել դատարանի ցանկացած որոշում և կպատասխանեմ դատարանի հարցերին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Հաջորդ հարցին՝ Ձեր և Արմեն Մուրադյանի միջև կոնֆլիկտը հարթվե՞ց, թե՞ շարունակում եք պնդել, որ վերջինը Ձեր դեմ արշավ է իրականացնում, Ա. Թորոսյանը պատասխանեց, որ դրա մասին արդեն խոսել է և չի ուզում կրկին անդրադառնալ: «Այնքան էական բան չի, որ դրա մասին անընդհատ խոսենք»,- ասաց նա: