«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրագործման համար պետական աջակցության ծրագրի նախագիծ:

Այս նպատակով կառավարությունը մտադիր է 6 մարզերում կարկուտից, գարնանային ցրտահարությունից և հրդեհներից ապահովագրել 30 հազար հա հողատարածք, որը Հայաստանում մշակվող հողատարածքների 10 տոկոսից մի փոքր է ավելի:

Ծրագրում նշվում է, որ դրա իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր արտադրանքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: