Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

«Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման և փաստաթղթեր կեղծելու համար, ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար»,- ասել է Արևիկ Խաչատրյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։