ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզի Սիսիան համայնք: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

Նա համայնքում շրջում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Սիսիանի քաղաքապետի հետ:

Ավելի վաղ հայտնեկ էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է ռազմավարական զորավարժությունների վայր: Նրան դիմավորել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Վարչապետին ուղեկցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրանք այցելել են հավաքի վայր, ապա ճաշարան: