Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ուժեղ քամու հետևանքով, Կենտրոն վարչական շրջանի Արամի 86 շենքի դիմաց, ծառի մի հատված պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 Mercedes-ների և BMW X5-ի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը: Փրկարարները էլեկտրասղոցով մասնատեցին մեքենաների վրա ընկած ծառը, իսկ կանաչապատման աշխատակիցներն էլ վերամբարձ կռունկի օգնությամբ հեռացրեցին վտանգ ներկայացնող որոշ ճյուղեր: