Ըստ թաղամասում տարածված խոսակցությունների՝ դանակահարված տղամարդը, արնաքամ լինելով, բարձրացել է տուն։ Խուճապի մատնված կինը փորձել է օգնել ամուսնուն և անմիջապես ահազանգել շտապօգնություն։

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել երեկ՝ կեսգիշերին մոտ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած սարսափելի դեպքից։

Ըստ որոշ լուրերի՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դանակահարության հետևանքով մահացած 49-ամյա տղամարդը համատիրության նախագահ էր։

Դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ է, ձերբակալված է։

Դեպքը տեղի է ունեցել Ռուբինյանց 19 շենքի մոտակայքում։

Ըստ թաղամասում տարածված խոսակցությունների՝ դանակահարված տղամարդը, արնաքամ լինելով, բարձրացել է տուն։ Խուճապի մատնված կինը փորձել է օգնել ամուսնուն և անմիջապես ահազանգել շտապօգնություն։

 Շտապօգնության ծառայությունը տղամարդուն շտապ հասցրել է հիվանդանոց, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ տղամարդը մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, իսկ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Մեր տեղեկություններով՝ իրավապահները հայտնաբերել են դանակը, որով հարված է հասցվել տղամարդուն։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։

 Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am