«Մարզպետն ասել է, որ վիրավորվել է իմ խոսքերից և եթե ներողություն խնդրեմ, կվերանայի իր որոշումը»: Թե կոնկրետ ո՞ր բառի համար է մարզպետը վիրավորվել, գյուղացին ասաց՝ «ոչխար և կոկորդիլոս բառերից... Մեզ՝ հավաքվածներիս, ինքը թափթփուկ է ասել, իրեն կարելի ա, մեզ՝ չէ՞»:

Նշենք, որ գյուղացիները շարունակում են կանգնած մնալ մարզպետի աշխատասենյակի դիմաց և պահանջում, որպեսզի վերջինը Նորաշենի համայնքապետի լիազորությունները վերանայելու որոշման մասին գրավոր ներկայացնի:

Հիշեցնենք, որ Նորաշենում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետից պահանջելով նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը և մի խումբ գյուղացիներ: