Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Վանաձոր համայնքի հանգստյան գոտում գտնվող Արտեկ ճամբարի գույքը Վահրամ Բաղդասարյանի հետ ուղղակիորեն կապվող «Վաբա» ՍՊԸ-ն 2004թ.-ին գնել է չնչին գումարով՝ ճամբարի շուրջ 6.5 հզր քմ տարածք զբաղեցնող գույքի համար վճարելով ընդամենը 2 մլն 700 հզր դրամ: Ահա այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը: Սա է հանրապետականների դիմագիծը: Այս արժեհամակարգը կրող մարդիկ են տարիներ շարունակ ղեկավարել մեր երկրում:Պարոնայք հանրապետականներ հերթով և ամբողջությամբ վերադարձնելու եք թալանածը»: