Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

ժամը 19։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհահատվածում, Mercedes մակնիշի 35 QO 847 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Daihatsu մակնիշի 35 MF 481 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված մի քանի կարասների և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com