Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պոոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի եւ Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի՝ վրայից պոկվելով ավտոմեքենայի շարժիչը, հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա:

Վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտարարելով, որ իրենք չեն տուժել: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: