Անտարկտիդայի հյուսիսում Էյմերի կոչվող հատվածում հսկա սառցաբեկոր է անջատվել մայրցամաքից: Վերջին 50 տարիների ընթացքում սա Անտարկտիդայից անջատված ամենամեծ բեկորն է: Այս մասին հաղորդել է օվկիանոսների հետազոտման «Սկրիպպս» ինստիտուտը:

Անջատված սառցաբեկորը կշռում է 315 միլիարդ տոննա: Դրա բարձրությունը մոտ 200 մետր է, մակերեսը՝ 1․6 հազար քառակուսի կիլոմետր:

Համեմատության համար նշենք, որ սա մոտ 7 անգամ մեծ է Երևանի տարածքից: Սառցաբեկորը ստացել է D28 անվանումը: Գիտնականների կարծիքով՝ այն մեծ վտանգ կարող է ներկայացնել նավերի համար: Այդ պատճառով սառցաբեկորի շարժը միշտ կլինի գիտնականների ուշադրության կենտրոնում: Հատկանշական է սակայն, որ մասնագետների պնդումներով այս սառցաբեկորի անջատումը որևէ կապ չունի գլոբալ տաքացման հետ: