ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց մի շարք ոչ պաշտոնական լուսանկարներ՝ գագաթնաժողովի մասնակիցների հետ Երևանում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից: Բոլոր լուսանկարներում բացակայում է Ալեքսանդր Լուկաշենկոն, այս մասին գրում է բելառուսական Belsat TV-ին: Լուկաշենկոն բացակայում է նաև գինեգործական սրահում արված լուսանկարում, հավելում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ անդամ ու գործընկեր երկրների ղեկավարները երեկ Բաղրամյան 26-ից հեռացան միկրոավտոբուսով։ Միկրոավտոբուսում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։