Նախօրեին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայկական կողմը ռուսական պատվիրակությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, տրամադրել էր ARM 007 համարանիշի ավտոմեքենա, գրում է Life-ը: ՌԴ ղեկավարը, սակայն, նախընտրել էր տեղաշարժվել իր մոսկովյան պետհամարանիշերով Aurus-ով, իսկ «Ջեյմս Բոնդի» համարանիշով մեքենայով տեղաշարժվել էին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: