Իսպանացի աստղագետները Կալար-Ալտո աստղադիտարանում հանկարծակի հայտնաբերել են, որ Երկիր մոլորակից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա գոյություն ունի մոլորակ, որ իր կառուցվածքով և չափսերով նման է Յուպիտերին՝ Արևային համակարգի գազային հսկային: Գիտական խմբի ղեկավարի խոսքերով` մոլորակը ձևավորվել է գազի հսկայական մասսաներից, այնքան հանկարծակի, որ հետազոտողները բաց են թողել այդ պրոցեսը:

Մոլորակը պտտվում է GJ 3512 աստղի շուրջ, որը կազմում է Արեգակի զանգվածի մոտ 12 տոկոսը: Այս մոլորակի վրա 365 երկնային օրվա փոխարեն ընդամենը 200 օր է: Նոր հայտնաբերված մոլորակի քաշը գրեթե Յուպիտերի կեսն է, ինչը հսկայական զանգված է համարվում: Այս բացահայտումը, ըստ գիտնականների, կստիպի վերանայել գազային մոլորակների առաջացման տեսությունը: