Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու անդամ երկրների առաջնորդների հայտնի սելֆիին.

«Լուսանկարը տեղադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում` վերնագրով. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»:

Պուտինի ու Ռոհանիի հանդիպումը երկկողմ հանդիպման մի մասն էր, որտեղ քննարկվել են Իրանի միջուկային գործարքը և ստեղծված իրավիճակը Հորմուզի նեղուցում: Պարսից ծոցի և Օմանի ծոցի միջև ընկած հատվածում հուլիսն առգրավվել էր բրիտանական Stena Impero նավթակիրը...

Սելֆիում Փաշինյանը, Ռոհանին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժպտում են, մինչդեռ Պուտինը, ով նստած է ավտոբուսի հետևի նստատեղում, ձեռքերը բռունցք է արել և դրել է ծնկներին:

Պետությունների ղեկավարները նստած են նեղլիկ միկրոավտոբուսում, որը լուսավորված է վարդագույն լույսով: Այս լուսանկարը մեծ արձագանք է ստացել համացանցում և դարձել տարատեսակ գրառումների թեմա։ Որոշ գրառումներ վերաբերվում են Պուտինի դեմքի արտահայտությանը:

Մի օգտատեր այսպես է մեկնաբանել. «Գնում ենք, գնում ենք հարևան գյուղ՝ դիսկոտեկի»:

Մեկ այլ օգտատեր գրել է. «Տեսե՛ք Պուտինի դեմքի անհարմար արտահայտությունը: Վախեցել է, որ ինքը չի կարողանա տեսնել, բայց վարչապետի ուրախությունը դիպել է նաև նրա սրտին: Աստված մի՛ արասցե, որ նա մեր երկրի ապագան լիներ»,- ամփոփել է պարբերականը