ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։

Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»:

Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնել է, որ 28-ամյա զոհված զինծառայողն իրենց գյուղից է եղել։ Նա մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։

Վնասվածքը եղել է ծնոտի հատվածում։ Նրան հիվանդանոց չեն հասցրել։ Տղան ամուսնացած չի եղել։