Հոկտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի 32 ԼՕ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժշիկները նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, և նրանց, մինչ շտապօգության բժիշկների ժամանումը, տեղում թե՛ հոգեբանական և թե՛ բժշկական օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր բնակվում են հարևանությամբ։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։