Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

 Վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է, և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ, և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում