Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 35-ամյա Լուսինե Գ.-ն՝ իր վարած Honda մակնիշի 35 MR 637 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 եւ Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Ջեմմա Խ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն: