«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա էլ Քոչարյանի հետ մեղադրյալի նույն աթոռին նստած Արմեն Գևորգյանն ա հայտարարում, որ եթե մեր կառավարությունն ու արդարադատությունը նույն կերպ են աշխատելու, ապա ներդրումներ չեն գալու։ Եթե սա համադրենք վարչապետի շուրթերով հնչեցված «տնտեսական հանրույթի» թեզի հետ, թե «Լիդիանին» արդարացիորեն պատժելու դեպքում ներդրումներ չեն գա, ապա կարող ենք տալ ներդրումների սահմանումը։ Ուրեմն, ներդրումները մի բան են, որ գալիս են միայն էնտեղ, որտեղ հանցագործները չեն պատժվում։ Ու սա կարծես մեր իրականության մեջ լեգիտիմացված կամ լեգիտիմացվող տեսակետ ա»։