Հայ 8-ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը ռուսական «Лучше всех» (Բոլորից լավը-խմբ. բառացի թարգմանություն) մանկական հաղորդման ժամանակ հիացրել է բոլորին իր կատարմամբ:

Հաղորդման ժամանակ անցկացրած «վարպետության դաս» է անցկացրել Մաքսիմ Գալկինի հետ։ Գալկինը Լիանայից հետաքրքրվել է, թե ինչ անվանում ունի գործիքը՝ Լիանան ասել է, որ այն հայերեն թավջութակ են անվանում, բայց ինքն այն «թավդուջակ» է անվանում:

Գալկինի այն դիտարկմանը, որ հայերեն չիմացող մարդը ոչ մի կերպ չի կարող հասկանալ դրանց տարբերությունը՝ Լիանան ասել է, որ «հասկանալու համար» հայերեն է պետք սովորել:

Նա թվել է նաև իր սիրելի 3 թավջութակահարներին՝ Ժակլին Դյու Պրեին, Նարեկ Հախնազարյանին ու Սևակ Ավանեսյանին: Գալկինը նկատել է, որ Լիանայի կողմից սիրված աշխարհահռչակ 3 թավջութակահարներից 2-ը հայ են՝ կատակելով, որ լավ է, որ ոչ Ժակլին Դյու Պրեն, այդուհանդերձ, հայտնվել է այդ ցուցակում:

Լիանան նաև հայտնել է, որ ցանկանում է այնքան հանրահայտ թավջութակահարուհի դառնալ, որ նույնիսկ Տիեզերքն իմանա իր մասին:

Վերջում հայուհին համատեղ կատարմամբ հանդես է եկել դաշնակահար և դիրիժող Սերգեյ Ժիլինի ղեկավարությամբ հանդես եկող նվագախմբի հետ: