Այսօր Էջմիածնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին մոտենում քաղաքացիները և ներկայացնում իրենց խնդիրները: Նրանցից մեկն ասաց. «Սամվել Կարապետյանի դրած շոտչիկներով ամիսը 3000-4000 դրամ ժողովուրդն ավել հոսանքի փող է վճարում: Պարոն վարչապետ, մի հատ վերանայեք, խնդրում եմ»:

Նա նշեց, որ «տասնյակ տարիներ 7000 դրամից ավելի երբեք չի վճարել», իսկ այս նոր հաշվիչները տեղադրելուց հետո «ամիսը 13-14 հազար դրամ է վճարում». «Ժողովուրդը միշտ բողոքում է: Մեղք ենք, ուղղակի թալանում են, խնդրում եմ՝ վերանայեք»,- կրկնեց էջմիածնեցին:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում մասնակցում է քաղաքի հիմնադրման 2704-ամյակի տոնակատարությանը: