Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա մի տղամարդու, որը ստիպողաբար սափրել է իր 23-ամյա կնոջ գլուխը: Այս մասին հայտնել է AsiaOne լրատվական գործակալությունը:

Բաբլու Մոնդալը որոշել է կնոջը սափրել այն բանից հետո երբ առավոտյան կնոջ պատրաստած նախաճաշի մեջ մազ է գտել: Բաբլուն սկզբում մի լավ բարկացել է, հետո վերցրել է ածելին և սկսել է սափրել կնոջ գլուխը: Հիմա Բաբլուին մեղադրում են կնոջը կտտանքների ենթարկելու և մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազաազրկում: