Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի համար նոր մեքենա են գնել, որն արժեցել է 297 հազար դոլար։ Այսօր ճշտեցինք, որ մեքենան իրականում արժեցել է 500 հազար դոլար։ Մտա Դանիել Իոաննիսյանի «Փաստերի ստուգման հարթակ», տեսնեմ՝ մեր սխալ տեղեկությունը ստուգել են, թե չէ։ Ու ինչ տեսնեմ՝ չեն նկատել մեր սխալը»: