«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անձով երևակված դավադրական պլան էր նախապատրաստվում։ Հարցին, թե ի՞նչ դավադրության մասին է խոսքը, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց․ «Դավադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ, և Կրեմլից ուղիղ կառավարեին Հայաստանը: Ինչը ենթադրում էր՝ նախկին մերժված տականքին կրկին հետ վերադարձնել, և, բնականաբար, մեր ժողովրդի ու պետության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դավադրական ծրագիր: Վանեցյանն ինքն իր ճակատագրի տերը չէ, խոսքը նրա անձի մասին չէ, ժամանակավոր պաշտոնակատարն էլ է այդ կատեգորիայի: Նրանք այնքան են խորացել այդ համակարգի մեջ, որ այն կերել է իրենց անձը»,- շեշտեց Վարուժան Ավետիսյանը:

Հաջորդ հարցին, թե Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ տեղեկություններ ունի Նիկոլ Փաշինյանի մասին, և եթե բարձրաձայնի՝ շատ ցավոտ կլինի․ արդյոք ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը և ինչո՞ւ չբարձրաձայնվեց, բանախոսը պատասխանեց․ «Նախ, չեմ կարծում լուրջ բաներ են դրանք, և եթե լինեին՝ Վանեցյանն անպայման կբացահայտեր գոնե մասամբ, կամ՝ գոնե, ակնարկ կաներ, իսկ եթե աշխատանքային բնույթի տեղեկություններ կան, որոնք կարող էին վնասել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի կամ ղեկավարի վարկանիշը, հնարավոր է այդպիսի բաներ լինեին, բայց դրանք սարսափելի բաներ չեն․․․ բայց, թո՛ղ համարձակվի անել դա, թո՛ղ անի․ ընդհակառակը, ես կարծում եմ՝ ժողովուրդն ավելի կմ