Այսօր զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ժնև է մեկնել կառավարական ինքնաթիռով:

Ի պատասխան՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ վերջինը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով։ Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։