Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ ու կից տեսանյութ հրապարակել.

«Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները, որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով»։