Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 113-րդ կմ-ին «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը. 35-ամյա վարորդ Էդգար Վանեսյանը եւ 43-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Վանեսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ կատարվում է քննություն։