Վենեսուելայի կենտրոնական մասում կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռը, երկու օդաչուները զոհվել են: Այդ մասին հայտնել է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է հանգամանալի հետաքննություն անցկացնել՝ պարզելու աղետի պատճառները»,-նշվում է տարածված հայտարարության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից քիչ անց, երբ ինքնաթիռը հոկտեմբերի 16-ի ցերեկը օդ է բարձրացել Մանուել Ռիոսի անվան ռազմակայանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: