Հոկտեմբերի 18-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-
Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 3 մ). վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: