Անցյալ հանգստյան օրերին Կալիֆոռնիայում 10-ամյա աղջիկն ինքնասպան է եղել, ոստիկանությունը քննում է հալածանքի ենթարկելու վարկածը, որը դերակատարում է ունեցել նրա ողբերգական մահվան մեջ, հայտնում է Fox News-ը:

Սանթա Աննայի փոքրիկ բնակչուհ Էլիսոն Վենդելին կիրակի ցերեկը գտել է նրա 9-ամյա քույրը:

Ըստ քաղաքի ոստիկանության դեպարտամենտի տեղեկությունների՝ լուրեր են պտտվում այն մասին, որ աղջիկը հալածանքի է ենթարկվել:

Ներկայումս ոստիկանությունն առայժմ չի կարող հաստատել այս վարկածը եւ տեղեկություններ է հավաքում համացանցում, հարցաքննում աղջկա ընկերներին:

Հեյզարդ տարրական դպրոցի աշակերտները պատմել են, որ Էլիսոնին հալածում էին համացանցում իր գրառումների պատճառով: