Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, նրա առողջական վիճակը նորմալ է, «Ազատությանը» հայտնել է Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:

Քոչարյանը իզմիրլյան բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին, որտեղ նաև վիրահատվել էր: