Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.10-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Շահումյան 5-րդ փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ գող է մտել տուն:

Ոստիկանությունից հայտնում են, որ Մալաթայի բաժնից մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամը 09.15-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել ու տնից գողացել են ոսկյա զարդեր: