Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել 1 ամսով՝ մասամբ բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հիշեցնեք, որ ԱԱԾ-ն ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել էր օգոստոսի 27-ին:

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի գումար վատնելու մեջ: Գործի շրջանակներում կալանավորված է նաև նրա եղբորորդին: