Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 19։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ա. Մ-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի 35 XԼ 137 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 122.7 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակչուհի՝ 45-ամյա Զ. Մ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Զ. Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, իսկ վարորդ Ա. Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։