Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ. Քոչարի եւ Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Անդրեաս Ս., ծնված 1995 թ.) եւ «Nissan Teana» մակնիշի (վարորդ` Զավեն Գ., ծնված 1994 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Էլիզաբեթ Գ., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: