Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Նժդեհի հրապարակում Opel մակնիշի 36 LM 324 համարանիշի ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է եղել մի քաղաքացուհի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Մարտին Ավետիսյանն ու Ջիվան Սարգսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում մահացածը վարորդի կինն է եղել, ում հիվանդանոցից տեղափոխում էին իր բնակության վայրը, սակայն ճանապարհին կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: