«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում գտնվող Միջազգային տնտեսական դատարանը (ICSID) հաջորդ տարվա փետրվարին վճիռ է կայացնելու Էդմոն Խուդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով:

Այս գործով դեռևս 2016թ. ՀՀ ներկայացուցիչ էր նշանակվել «Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրեն, փաստաբան Արամ Օրբելյանը, ով անցյալ տարվա ամռանը ստանձնեց նաև ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Քոչարյանի պաշտպանության գործը։ Մոտ երկու ամիս առաջ Արամ Օրբելյանի հետ պայմանագիրը դադարեցվել էր Արդարադատության նախարարության կողմից։

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը վերակնքել է վերջինիս հետ պայմանագիրը՝ մի փաստաբանի հետ, ով Քոչարյանի գործով ՀՀ-ի դեմ դատական հայց է ներկայացրել ՄԻԵԴ, ով ՀՀ իշխանություններին մեղադրում է Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկելու մեջ:

Պատկերացնո՞ւմ եք, մի գործով Օրբելյանը ՀՀ կառավարության շահերը ICSID-ում ներկայացնելու համար կառավարությունից ժամը մի քանի հարյուր դոլար վճար է ստանում, մյուս կողմից՝ Օրբելյանը ՀՀ իշխանության դեմ պատերազմ է հայտարարել և իր վստահորդի դեմ «ապօրինությունների» պատճառով հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: