Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքներն իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։

Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար: