Սեպտեմբերի 24-ից մամուլի էջերից չի իջնում 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածին երեխայի մահվան առեղծվածի վերաբերյալ նյութերը:

Հայկուհի Խաչատրյանը սեպտեմբերի 24-ի երեկոյան ծննդալուծվել է «Արեմնիա ԲԿ»-ում և իր երխային չի տեսել`ո’չ կենդանի, ո’չ մահացած: Նա մեղադրում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին՝ իր երեխայի անհետացման մեջ:

Analitik.am-ի հետ զրույցում Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ ծննդաբերության ժամանակ իրեն դեղեր էին ներարկել և անընդհատ քնում էր, իսկ Ռազմիկ Աբրահամյանը կանգնած էր գլխավերևում և դեռ չծննդաբերած ասում էր՝ էլի երեխա կունենաս: Երեխայի ծնվելուց հետո նա լսել է, որ քույրեր են, փարթամ երեխա է՝ 4 կգ քաշով: Հայկուհին խնդրել է երեխային տան գրկի, սակայն Ռազմիկ Աբրահամյանն ասել է, որ չի կարելի, նաև լսել է, որ Աբրահամյանը հարցրել է՝ կապտա՞ծ է երեխան, պատասխանել են՝ ոչ:

Դրանից հետո Հայկուհի Խաչատրյանը Երևանի դիահերձարաններում, դատաբժշկական կենտորններում, նաև «Արմենիա ԲԿ»-ում փնտրում է իր նորածին երեխային՝ ողջ, թե մահացած, սակայն ապարդյուն:

«Երեխայի մարմինն ուղարկվել է փորձաքննության, արդյունքները կլինեն մի քանի օրից»,- այս մասին նախօրեին Analitik.am-ին հաղորդեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը:

Այս ընթացքում Ռազմիկ Աբրահամյանի, բժիշկների մասնակցությամբ զգալի տեսանյութեր են հայտնվել մամուլում, դեպքը լայնորեն լուսաբանվել է: Ձայնագրություններից մեկում Ռազմիկ Աբրահամյանն ասում է, որ ժամը 12-ին գալու են երեխայի մարմինը տանեն և դատախազությունը և ոստիկանությունը պետք է որոշում կայացնեն ու տանեն, սակայն հաջորդ օրն Աբրահամյանն ասում է, որ երեխայի մարմինը չկա:

Հաջորդ ձայնագրություններից մեկում էլ բժշկուհին նշում է, որ երեխայի մարմինը հրկիզել են, քանի որ եթե բողոք չի լինում, մահվանից 12 ժամ հետո որպես թափոն հրկիզում են:

6STOPPED
Հայկուհի Խաչատրյանը նշում է, որ ծննդաբերությունից հետո ամուսինը կոտրել էր ծնարանի պատուհանները, որի համար դիմել էին ոստիկանություն, իրենք աղմուկ էին բարձրացրել՝ կարճ ասած, բողոք որպես այդպիսին եղել է ի սկզբանե, իսկ թե իրականում ինչ է եղել երեխայի հետ՝ դեռևս հարցական է:

Հայկուհի Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն քննիչը, ով զբաղվում է իր գործով, տեղյակ չէ, թե երեխայի մարմինը տարվել է փորձաքննության, բոլորը խուսափում են պատասխաններից և հակասական տվյալներ են փոխանցում իրենց:

Բացի այդ, երբ Հայկուհի Խաչատրյանը գնացել է երեխայի մարմինը դիարանից վերցնելու, քանի որ ասվել էր, որ այնտեղ է՝ իրեն հանձնել են ֆորմալինի մեջ զետեղված մարմնի 13 կտոր, այնինչ ինքը տեսել է փաստաթղթերը, որտեղ նշված է եղել, որ երեխայի մարմինն է բերվել՝ առանց բռնության հետքերի։

Նա չի բացառում, որ երեխային վաճառել են, քանի որ բժշկուհին սեպտեմբերին հենց երեխայի վաճառքի թեմայով պետք է արտերկրում մասնակցեր կոնֆերանսի։

Հայկուհի Խաչատրյանը նաև հերքում է Ռազմիկ Աբրահամյանի այն հայտարարությունները, որ իր մոտ հիվանդություններ են եղել:

21-րդ դարում, զարգացած տեխնոլոգիական հնարավորութունների պայմաններում ինչպես կարող է երեխան անհետանալ. մի դեպքում հրկիզվել է, մյուս դեպքում՝փորձաքննության է ուղարկվել, մեկ այլ դիարանում՝ միայն մարմնի 13 մաս է հայտնվել։ Կան խոսակցություններ երեխայի վաճառքի և որդեգրման վերաբերյալ:

Հայկուհի Խաչատրյանը նաև միտումնավոր է համարում այն, որ հիվանդանոցում իրեն հորմոնալ 6 դեղ են տվել, այն դեպքում, որ դա համարվում է գերդոզավորում: Ծնարանում անընդհատ քնացրել են ու տարբեր դեղամիջոցներ են ներարկել:

Նա կարծում է, որ իր համար մահ էր նախապատրաստված, սակայն Աստված իրեն փրկել է, որ պայքարի, գտնի իր երեխային կամ նրա մարմինը, նաև օգնի այն մայրերին, ովքեր տուժել են Ռազմիկ Աբրահամյանի և նրա կենտրոնի գործողությունների հետևանքով։

 Նյութի աղբյուրը՝ analitik.am